A
A
Ինչո՞ւ է Այրվածքաբանական ծառայությունն անորոշ ժամկետով տեղափոխվել Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինԱյրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ այսօրվանից կենտրոնի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։
Ավելի ուշ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։
«Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա։