Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում ամեն օր ժամը 20:00-ից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Արցախ / Տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից: