Բացել լրահոսը Փակել լրահոսը
XORHRDANISH
A A
Պաշտոնական

Արցախում ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 5 գործ վարույթ է ընդունվել

2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ, ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։