Բացել լրահոսը Փակել լրահոսը
wpozgbqpds-jojrjfcehyxgj6-e
A A
Հասարակություն

«Ֆեյսբուքի աշխատակիցները ևս կարանտինի մեջ են»․ ցանցում տեխնիկական խնդիրներ կան

Վերջին օրերին ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր ահազանգում են, որ  ցանցի հետ պարբերաբար խնդիր է առաջանում: Նշում են՝ էջ մուտք գործելուց հետո համակարգը ավտոմատ դուրս է հանում, ուղղորդում է փոխել գաղտնաբառը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ սրա պատճառն այն է, որ Ֆեյսբուքը խիստ ծանրաբեռնված է, և աշխատակիցներից շատերը կարանատինում են գտնում, ինչի պատճառով բազմաթիվ տեխնիկան խնդիրներ կան, որից մեկն էլ սա է.

«Արդեն մոտ 10 օր տարբեր մարդկանց մոտ հայտնվում, կորում է, մարդուն դուրս է քցում, ասում է, որ քո գաղտնաբառը հայտնի է դարձել, մարդը վախեցած փոխում է գաղտնաբառը, նորից մտնում է, կես րոպեից նույն բանը ու այդպես  անընդմեջ»:

Մարտիրոսյանն ասաց, որ եթե կրկնվում է մի քանի անգամ, մարդը կարող է հանգիստ լինել, որովհետև իր էջի հետ խնդիր չկա:

«Սովորաբար կամ համակարգչից է լինում կամ հեռախոսից և մյուս սարքի վրա նորմալ է լինում, թող փորձեն ժամանակավոր օգտվեն մի սարքով, կուղղվի»:

Մարտիրոսյանն ասաց, որ որևէ հարձակում այս պահին չկա: