Ցանկացած սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանություն է պահանջում․ Human Rights Watch-ը՝ ԱԺ ընդունած նախագծի մասին
Աջակցիր «Ա1+»-ինHuman Rights Watch-ը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
«Հայաստանի կառավարությունը բախվում է հանրային առողջության արտակարգ իրավիճակին, և տեխնոլոգիան պետք է կարևոր դեր խաղա առողջության պահպանման մատչելիության խթանման գործում», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցիացիայի տնօրեն Գեորգի Գոգիան:
«Բայց միևնույն ժամանակ, իշխանությունները պետք է դիմեն այն ձևերին, երբ զանգվածային վերահսկողություն կիրառումը չի խաթարում մարդու իրավունքները»:
Հայտարարության մեջ նշվում է, որ ըստ օրենքի՝ իշխանությունները կունենան տվյալներ եւ կօգտագործեն այդ տվյալները ՝ նույնականացնելու, մեկուսացնելու կամ ինքնամեկուսացման մեջ պահելու և վերահսկելու համար նրանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել COVID-19- ով վարակված մարդկանց հետ։
«Կառավարությունում ասում են, որ օրենքը թույլ կտա իշխանություններին հավաքել միայն հեռախոսային ձայնագրություններ, և որ նրանք չեն ունենա մարդկանց անձնական հաղորդակցությունների բովանդակությունը: Բայց նման տեղեկատվությունը կարող է պարունակել զգայուն և բացահայտող պատկերացումներ՝ անհատի ինքնության, գտնվելու վայրի, պահվածքի, ասոցիացիաների և գործունեության վերաբերյալ: