Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ-խորհրդանիշ
A A
Քաղաքականություն

ԲԴԽ-ն դատավորին հայտարարեց խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն:

Այս մասին հայտնում է ԲԴԽ մամլո ծառայությունը՝ չմանրամասնելով՝ խոսքը որ գործի մասին է։

Հիշեցնենք, որ մի  քանի մասին առաջ  կարգապահական վարույթ էր հարուցվել նույն դատավորի նկատամամբ։ Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Էդմոնդ Գրիգորյանի հաղորդումը: Էդմոնդ Գրիգորյանը 17.12.2020թ. դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարին, որի շրջանակներում դժգոհություն է հայտնել թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործի ընթացքից և դատավորի գործողություններից։