Բացել լրահոսը Փակել լրահոսը
92079664_230902431616815_7455459648801233517_n
A A
Պաշտոնական

«Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»․ Արթուր Վանեցյանի գրառումը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում գրառում է արել․

«Չորս տարի առաջ մեր Զինված ուժերը՝ ռազմի դաշտում, և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում, ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:

Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»: