Բացել լրահոսը Փակել լրահոսը
կառավարություն1
A A
Քաղաքականություն

Կառավարությունը ներքնակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը ազատեց մաքսատուրքից

Կառավարությունը որոշում ընդունեց, որով ներքնակների արտադրությամբ զբաղվող «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնություն շնորհեց։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի զեկուցմամբ՝ նախատեսվում է, որ ընկերությունը պետք է 40 մլն դրամի ներդրում կատարի նոր սարքավորումների և արտադրական տարածքի կահավորման համար։

«Այս հայտի շրջանակում ընկերությունը դիմել է 592 մլն դրամ ընդհանուր արժեքով հումք ներկրելու դիմաց մաքսատուրքից ազատման արտոնություն ստանալու համար։

Մաքսատուրքի գումարը գնահատվում է 47 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտները նվազումը կկազմի 573 000 դրամ։ Ներկայումս ընկերությունն ունի 16 աշխատակից, նախատեսվում է, որ ևս 5 աշխատատեղ կստեղծվի, որոնց միջին աշխատավարձը կկազմի 150 000 դրամ։

«Այս խմբաքանակի դիմաց արտադրված արտադրանքի ամբողք քանակը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամն նախատեսվում է իրականացնել ՀՀ տարածքում»,- ասաց նախարարը։