Բացել լրահոսը Փակել լրահոսը
91797112_1368330356687758_7523436530992414720_o
A A
Պաշտոնական

Կուրսանտ Սիրան Վարդանյանը կարատեի 5-ակի չեմպիոն է (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսի կուրսանտ Սիրան Վարդանյանը երազում է, որ հայրենիքը միշտ ազատ լինի և ունենա ամուր ընտանիք։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ շարքի հաջորդ հերոսն է։

Հայաստանում կարատեի 5-ակի չեմպիոն է։ Փոքր տարիքից Եղեգնաձորում հաճախել է տարբեր խմբակների։ Երազել է դառնալ բժիշկ, հետագայում ստացել է բուժքույրի մասնագիտություն։

Մայրիկի հորդորով ընդունվել է ռազմական համալսարան։ Այնտեղ էլ ծանոթացել է ընկերոջ հետ։ Հուսով է՝ ամուսնանալուց հետո կկարողանան ծառայությունն անցկացնել նույն զորամասում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ