Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-Qbnd5b44lh
A A
Պաշտոնական

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը, և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է Ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը և առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար:

Հարգանքով,

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։