Բացել լրահոսը Փակել լրահոսը
75349150_117230219714348_8638595403232575488_o
A A
Պաշտոնական

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում, ֆբ-ի իր էջում տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

«Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:

Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ»,- գրել է նա: