Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱՆ
A A
Պաշտոնական

ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են. վարակի դեպք չի գրանցվել ․ Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրությունը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

 Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:

 Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները: