Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԱԿ
A A
Պաշտոնական

Այս փորձության ժամին հարկավոր է վերջ տալ հասարակության երկփեղկված վիճակին․ ՌԱԿ մի խումբ անդամներ

ՌԱԿ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

            Աշխարհի նման Հայաստանի Հանրապետությունում ևս կորոնավիրուսով վարակված են շատերը: Ցավոք, ունենք նաև մահվան դեպքեր: Ակնհայտ է, որ աշխարհի ժողովուրդներն ու կառավարությունները անպատրաստ էին այս իրողությանը, որից էլ շփոթված են և հստակ չեն պատկերացնում իրենց արվելիք քայլերը: Բացառություն չեն նաև ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են սթափվել առաջին օրերին թույլ տրված սխալներից ու բացթողումներից և քայլեր են ձեռնարկում ժողովրդին համախմբելու և ծանր կացությունից դուրս բերելու ուղղությամբ: Սակայն, ցավոք, ոչ բոլոր քայլերն են իրատեսական և պատճառաբանված: Ստեղծված կացությունից ելնելով ՌԱԿ-ը գտնում է, որ`

  1. Այս փորձության ժամին հարկավոր է վերջ տալ հասարակության երկփեղկված վիճակին, քանի որմիմյանց քննադատելն ու սևացնելը շնորհակալ գործ չէ, ընդհակառակը` հարկավոր է է'լավելի համախմբվել, բռունցքվել:
  2. Հակառակորդը, ում դեմ պայքարում է աշխարհը, իրականում դեռ լիովին ճանաչելի չէ ևհստակ էլ չի, թե որ քայլերն են ճիշտ, որոնք` սխալ:Անգլիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարներ հայտարարեցին իրենց վարակակիր լինելու մասին և խորը մեկուսացան (իրականում որ բացառեն որևէ մեկի հետ շփումը), իսկ մեր կառավարությունն ու խորհրդարանը <<հերոսաբար>> հավաքվում են, աշխատում: Հուսանք, որ կկարողանան հնարավորություններ ստեղծել վիճակը շտկելու համար:
  3. Գարուն է, վար ու ցանքի եռուն շրջան: Գյուղացիներին կոչ ենք անում վիրուսից պաշտպանական միջոցներ ձեռնարկելով հանդերձ իրականացնել գարնանացանը, ավելի եռանդով աշխատել, որպեսզի ինքներս կարողանանք կերակրել մեր երկրին ու ժողովրդին: Վստահ ենք, որ այս փորձությունն էլ կհաղթահարենք: Հարկավոր է պարզապես համբերատար լինել և տոկալ մի քիչ էլ, քանի որ օրերը տաքանալուն պես վիրուսը կվերանա և այս դաժան օրերը տխուր հիշողություն կդառնան:
  4. Հարկավոր է հիմնարար քայլեր ձեռնարկել երկրի անվտանգության մակարդակն է'լ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Հատկապես կարևոր է ավելացնել երկրի պարենային և բժշկական սարքավորումների ու դեղորայքի պաշարները:
  5. Փորձության այս ժամին կոչ ենք ուղղում համայն հայությանը ևաշխարհասփյուռ ռամկավարներին, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները և ով ինչով ու ինչպես կարող է,սատարենք մինյանց: Վաղվա օրը մերն է լինելու հաստատ:

 

Ռամկավար Ազատական կուսակցականներ