Բացել լրահոսը Փակել լրահոսը
logo
A A
Պաշտոնական

Այսուհետ վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին  նաև տեսաձայնային կապով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 31-ի որոշմամբ հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություն և լրացումներ են կատարվել, ըստ որի վարչական վարույթի մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվել ցանկության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում:

Համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ վարչական վարույթի մասնակիցը  կարող է դիմում ուղարկել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ այն հանձնաժողովին հասցեագել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով: 

Մանրամասներն՝ այստեղ   

 

ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով