Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajrapetyan
A A
Սպորտ

Լեգեոներներից միայն ես եմ մնացել թիմում. Արամ Հայրապետյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը ներկայում հանդես է գալիս Իրանի «Փայկան» թիմում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառակությանը տեղեկացրել է, թե որտեղ և ինչպես է անցկացնում կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինը: 

«Այս պահին գտնվում եմ Թեհրանում, որը Իրանում երկրորդն քաղաքն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Հիվանդների քանակը հասել է 40 հազարի:

Ես կարանտինում եմ, պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները. հաճախակի լվանում և ախտահանում իմ ձեռքերս, կրում եմ դիմակ և ձեռնոցներ: Տնից դուրս եմ գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Հիմնականում գիշերային ժամերին եմ խանութ գնում, որպեսզի խուսափեմ հերթերից: Բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները:

Իրանի առաջնությունն դադարեցվել է 20 օր առաջ: Սկզբում մեզ ասացին, որ մարզումները հատաձգվում են երկու շաբաթով: Այդ ժամանակ օդային տարածքներն արդեն փակվել էին: Ես հնարավորություն ունեի տուն վերադառնալ (Ադլեր – հեղ.) Հայաստանի տարածքով, բայց չցանկացա վտանգի ենթարկել իմ հարազատներին ու նրանց շրջապատին, որոշեցի մնալ Իրանում:

Որպեսզի չկորցնեմ իմ մարզավիճակը, ակումբի ղեկավարությունից թույլտվություն եմ վերցրել մարզաբազայում անհատական ​​մարզումներ անցկացնելու համար: Լեգեոներներից միայն ես եմ մնացել, ուստի մեն-մենակ եմ մարզվում», - ասել է Արամ Հայրապետյանը: