Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարտին
A A
Քաղաքականություն

Մարտին Գալստյանի թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտոնում ԱԺ լիագումար նիստում կքննարկվի

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը րոպեներ առաջ 5 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովին Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու առաջադրեց «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Մարտին Գալստյանին։ Դեմ քվեարկողներից մեկը  հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էր, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը։ ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանն ու «Իմ քայլից» 4 պատգամավորներ կողմ էին։

Մարտին Գալստյանի թեկնածությունը այդ պաշտոնում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

 ԿԲ- նախագահի թեկնածուն շնորհակալություն հայտնեց թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկողներին։