Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Կանանց թենիսի ղեկավարները հրաժարվել են օգնել թենիսիստուհիներին

Կանանց թենիսի միջազգային միությունը՝ WTA-ն, պատասխանել է վրացի թենիսիստուհի Սոֆյա Շապատավային, որը մեկ շաբաթ առաջ կոչ էր արել թենիսի միջազգային կառույցներին ֆինանսապես աջակցել այն թենիսիստ-թենիսիստուհիներին, որոնք ցածր վարկանիշ ունեն և ի վիճակի չեն ինքնուրույն ապահովել սեփական ծախսերը: 31-ամյա մարզուհին այդ նպատակով սոցցանցում ստորագրահավաք է կազմակերպել և մեկ շաբաթում արդեն հավաքել է մոտ 800 ստորագրություն:

«Մենք կցանկանայինք, որ բոլորը, հատկապես առավել կարիքավորները, փոխհատուցում ստանային իրենց ակնկալվող վաստակների դիմաց, բայց դա շատ մեծ գումար է կազմում և WTA-ն, ցավոք, չունի ֆինանսական միջոցներ նման վճարումների համար: Մենք պատկերացնում ենք բոլոր այն դժվարությունները, որոնց հանդիպում են մարզուհիները, սակայն նման վիճակում են գտնվում նաև միլիոնավոր մարդիկ», - նշված է միության պաշտոնական պատասխանում:

Ի դեպ, WTA-ն մեկ շաբաթ առաջ իր բոլոր աշխատակիցներին արձակուրդ է տվել, ընդ որում վճարվող, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են թենիսի միջազգային բոլոր մրցաշարերը: