Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր․ Պարետ (տեսանյութ)

 

«Կարծում եմ՝ գազի և նավթի գների տատանումներ շուկայում այս փուլում արդեն իսկ մեզ նախնական վեարնայման համար բոլոր հիմքերը, և կարծում եմ՝ մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- գազի վերաբերյալ բանակցությունների հարցին անդրադառնալով՝ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Խոսելով սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրերի փաթեթների մասին՝ Ավինյանը նշեց, որ ներկայացվածները դեռևս ամբողջական փուլ չեն մտել, հընթացս հավաքվելու են, և միգուցե սրանք դեռևս ամբողջական փաթեթները չեն։

Փետրավարի 3-ից մինչ օրս կորոնավիրուսով պայմանավորված թեստերըից 2533-ը, ըստ պարետի, տվել են բացասական արդյունից, մարտի կեսերից սկսվել է կալստերային (փնջային), լոկալ (տեղային) տարածումները, և այս պահին տարածվածություն կա Երևանում և 8 մարզում։

«Եթե կառավարությունը որևէ քայլ, որևէ սահմանափակում չձեռնարկեր, և եթե միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարեինք 2,4 գործակցով և միջին ինկուբացիոն շրջանն ընդունեինք միջինը 5,6-ով, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված։ Եվ միայն Երևանում մենք կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր»,- շարունակեց փոխվարչապետը։

Տեխնոլոգիական նոր լուծումները, ըստ նրա, թույլ են տալու արդյունավետ, ավոտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում, ինչպես նաև կառավարության նպատակն է տեխնոլոգիաների շատացմանը զուգահեռ ավելացնել թեստավորման քանակները՝ այդ գործընթացին համահունչ նվազեցնելով սահմանափակումները։

«Հետագա 10 օրերի ընթացքում կարող է կրկին մարտավարություն փոխվել։ Կարող են սահմանափակումներն ավելի խստացվել․ ոչ թե կարող են, այլ ավելի են խստացվելու։ Եվ նաև վերահսկողությունը մենք նար պետք է ավելի էֆեկտիվ դարձնենք․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է վերահսկողությունը»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Արտակարգ ռեժիմի պահանջները խախտելու պատճառով վարչական տուգանքների մասով Ավինյանն ասաց, որ եթեե մարդիկ հույ ունեն, որ գումարները չեն գանձվելու, դա չի կարող ասել, որովեհտև իրականացվելու են վարչական վարույթներ, և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում։

«Վարույթները և վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն․ մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխություններով, Քրեական օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով միջոցառումներ իրականացնելու ենք, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- շեշտեց նա։

Խոսելով վերահսկման գործիքների մասին՝ Ավինյանն ասաց, որ կան գործիքներ, և սպասում են օրինագծի ընդունմանը։ Այդ գործիքներով, ըստ պարետի, նախատեսվում է արդյունավետորեն հայտանաբերել անձանց շրջապատը, որ հավանական շփում է ունեցել վարակակրի հետ րոպեների ընթացքում, և էֆեկտիվորեն հետևեն ինքնամեկուսացման կանոնների խսագույն պահպանմանը։

«Մենք ունենք մի հավելված որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է «ՍՄՍ» հաղորդագրություն և այն պարունակելու է հղում։ Հղմանը սեղմելով՝ անձը պետք է հատատի, որ ինքն է, այսինքն՝ դեմը ճանաչելու մի գործիք կա, որ սմարտֆոններով կարող է մարդն ապահովել, ինչպես նաև մարդու տեղադիրքն ուղարկվելու է համակարգին»,- գործիքներից մեկի մասին ասաց փոխվարչապետը։

Անդրադառանալով Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի հետ կապված որորշման ընդունմանը և չեղարկմանը (սահմանափակումների վերաբերյալ)՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այն պլանային է եղել, և այն իրականում չպետք է դեռևս դուրս  գար, և ընդամենը եղել տեխնիկական խնդիր։ «Այսինքն՝ դուրս է եկել որպես կատարման ծրագիր, և շատ արագ տեղ է հասել ու սկսել է կատարվել, բայց այդ ծրագրին ընդամենը, այսպես ասած, պլանային աշխատանքների ծրագիր է եղել»,- պարզաբանեց նա։Սահմանափակումներն ավելի են խստացվելու․․․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր․  Տիգրան Ավինյան 

«Կարծում եմ՝ գազի և նավթի գների տատանումներ շուկայում այս փուլում արդեն իսկ մեզ նախնական վեարնայման համար բոլոր հիմքերը, և կարծում եմ՝ մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- գազի վերաբերյալ բանակցությունների հարցին անդրադառնալով՝ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Խոսելով սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրերի փաթեթների մասին՝ Ավինյանը նշեց, որ ներկայացվածները դեռևս ամբողջական փուլ չեն մտել, հընթացս հավաքվելու են, և միգուցե սրանք դեռևս ամբողջական փաթեթները չեն։

Փետրվարի 3-ից մինչ օրս կորոնավիրուսով պայմանավորված թեստերըից 2533-ը, ըստ պարետի, տվել են բացասական արդյունից, մարտի կեսերից սկսվել է կալստերային (փնջային), լոկալ (տեղային) տարածումները, և այս պահին տարածվածություն կա Երևանում և 8 մարզում։

«Եթե կառավարությունը որևէ քայլ, որևէ սահմանափակում չձեռնարկեր, և եթե միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարեինք 2,4 գործակցով և միջին ինկուբացիոն շրջանն ընդունեինք միջինը 5,6-ով, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված։ Եվ միայն Երևանում մենք կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր»,- շարունակեց փոխվարչապետը։

Տեխնոլոգիական նոր լուծումները, ըստ նրա, թույլ են տալու արդյունավետ, ավոտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում, ինչպես նաև կառավարության նպատակն է տեխնոլոգիաների շատացմանը զուգահեռ ավելացնել թեստավորման քանակները՝ այդ գործընթացին համահունչ նվազեցնելով սահմանափակումները։

«Հետագա 10 օրերի ընթացքում կարող է կրկին մարտավարություն փոխվել։ Կարող են սահմանափակումներն ավելի խստացվել․ ոչ թե կարող են, այլ ավելի են խստացվելու։ Եվ նաև վերահսկողությունը մենք նար պետք է ավելի էֆեկտիվ դարձնենք․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է վերահսկողությունը»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Արտակարգ ռեժիմի պահանջները խախտելու պատճառով վարչական տուգանքների մասով Ավինյանն ասաց, որ եթեե մարդիկ հույ ունեն, որ գումարները չեն գանձվելու, դա չի կարող ասել, որովեհտև իրականացվելու են վարչական վարույթներ, և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում։

«Վարույթները և վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն․ մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխություններով, Քրեական օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով միջոցառումներ իրականացնելու ենք, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- շեշտեց նա։

Խոսելով վերահսկման գործիքների մասին՝ Ավինյանն ասաց, որ կան գործիքներ, և սպասում են օրինագծի ընդունմանը։ Այդ գործիքներով, ըստ պարետի, նախատեսվում է արդյունավետորեն հայտանաբերել անձանց շրջապատը, որ հավանական շփում է ունեցել վարակակրի հետ րոպեների ընթացքում, և էֆեկտիվորեն հետևեն ինքնամեկուսացման կանոնների խսագույն պահպանմանը։

«Մենք ունենք մի հավելված որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է «ՍՄՍ» հաղորդագրություն և այն պարունակելու է հղում։ Հղմանը սեղմելով՝ անձը պետք է հատատի, որ ինքն է, այսինքն՝ դեմը ճանաչելու մի գործիք կա, որ սմարտֆոններով կարող է մարդն ապահովել, ինչպես նաև մարդու տեղադիրքն ուղարկվելու է համակարգին»,- գործիքներից մեկի մասին ասաց փոխվարչապետը։

Անդրադառանալով Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի հետ կապված որորշման ընդունմանը և չեղարկմանը (սահմանափակումների վերաբերյալ)՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այն պլանային է եղել, և այն իրականում չպետք է դեռևս դուրս  գար, և ընդամենը եղել տեխնիկական խնդիր։ «Այսինքն՝ դուրս է եկել որպես կատարման ծրագիր, և շատ արագ տեղ է հասել ու սկսել է կատարվել, բայց այդ ծրագրին ընդամենը, այսպես ասած, պլանային աշխատանքների ծրագիր է եղել»,- պարզաբանեց նա։