Բացել լրահոսը Փակել լրահոսը
պեկ
A A
Պաշտոնական

Ձեւաթուղթ՝ հիպոթեքի համար՝ վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համար

ՊԵԿ հայտարարությունը՝ Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխահատուցման համար  հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ

 

            Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։

 

Ստորև ներկայացվում է անրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը:

 

Ձևաթուղթ

1․ Հանրային ծառայության համարանիշ  _________________________________________

  1. Ձեռք բերվող անշարժ գույքի հասցե (պարտադիր նշել նաև մարզը, համայնքը, քաղաքը) 
  2. Վարկային պայմանագրի համարը_______________________________________________
  3. Հետադարձ կապ՝

էլեկտրոնային հասցե__________________________________________________________

Հեռախոսահամար____________________________________________________________

5․ Դիմումում  նշված հաշվեհամարը պատկանում  է՝  

______________________________  - ին:

   

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին