Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վթար
A A
Պաշտոնական

«Nissan Teada»-ան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Մարտի 31-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Teada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Վարորդը մահացել է: