Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ջրցանները փորձարկվել են՝ ախտահանման աշխատանքների համար

Արցախում նոր տիպի կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավտոպարկի մի քանի տասնյակ հրշեջ-մեքենաներ և տեխնիկական այլ միջոցներ, ախտահանիչ-հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով, համապատասխանեցվել և բերվել են անհրաժեշտ գործողություններ իրականացնելու պատրաստության:

Բացի այդ՝ ծառայության տեխնիկական բազայում ընդգրկված «McCulloch» մակնիշի 16 լիտր տարողությամբ բենզինային շարժիչով ձեռքի ջրցանները ևս փորձարկվել են և նախապատրաստվել ախտահանման աշխատանքների իրականացման համար:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն