Բացել լրահոսը Փակել լրահոսը
Voskevan-
A A
Պաշտոնական

Ոսկեվան համայնքում վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր

ԱՆ մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։