Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Բեգլարյան
A A
Քաղաքականություն

Արցախում ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու․ Արցախի ՄԻՊ

ԼԱՎ ԼՈՒՐ... ֆբ-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և ավելացրել․

Քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու:
Արցախի հանրային հեռուստատեսության և մասնագիտացված կազմակերպությունների կողմից այժմ վերջին աշխատանքներն են տարվում, որ վաղը հնարավոր լինի Ստեփանակերտի ու շրջկենտրոնների բոլոր 48 ընտրատեղամասերից քվեարկության ու հաշվարկի ողջ ընթացքը առցանց ուղիղ եթերով հեռարձակել: Հեռուստատեսությունը առավոտյան կհրապարակի համապատասխան հղումները:

Սա ողջունելի նախաձեռնություն է քվեարկության թափանցիկության լրացուցիչ երաշխիքների ապահովման գործում: Հուսամ՝ հաջորդ ընտրություններին հնարավոր կլինի բոլոր ընտրատեղամասերից ուղիղ եթեր ապահովել:

Իսկ ինչ վերաբերում է քվեարկության կազմակերպման աշխատանքներին, ապա ոչ միայն պետք է պատշաճ պայմաններ ապահովել ընտրական իրավունքների իրացման համար, այլ նաև այս իրավիճակում պետական մարմինների և ընտրական գործընթացում ներառված բոլոր անձանց (ներառյալ՝ ընտրողների) ամենամեծ ուշադրությունը պետք է դարձվի առողջապահական վտանգների չեզոքացման վրա: Փաստորեն, վաղը իրացնում ենք մեր ընտրական ու առողջապահական իրավունքները:

Ընտրությունների ավարտից հետո մենք կամփոփենք ընտրական ողջ գործընթացում ՄԻՊ աշխատակազմի ստացած դիմումներն ու կատարած աշխատանքները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:

Առողջ եղեք և ընտրեք սեփական կամքով ու խղճի թելադրանքով: