Բացել լրահոսը Փակել լրահոսը
87647942_2444578185647036_7129945865149480960_o
A A
Քաղաքականություն

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ ընտրությունները հետաձգել-չհետաձգելու մասին

 «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Կարծում եմ կհամաձայնեք, որ ստորև նշվածները կարևոր են ցանկացած ընտրությունների և այդ ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների լեգիտիմության համար՝
ա. քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ և մասնակցության հետ կապված նվազագույն ռիսկեր,
բ. տեղամասերի դիտարկման հնարավորինս մեծ ծածկույթ,
գ. միջազգային դիտորդների և լրատամիջոցների առկայություն:

Ուստի ընտրությունների անցկացման-չանցկացման հարցը քննարկողները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը: Նման երկընտրանքի առաջ կանգնել են բազմաթիվ երկրներ: Կից քարտեզում ներկայացված են բոլոր այն պետությունները, որտեղ համաճարակի պատճառով հետաձգվել են քվեարկություններ (առնվազն 35 դեպք): 7 պետություններում քննարկում են հետաձգման հնարավորությունները: Կա նաև 3-4 դեպք, երբ ընտրությունները չեն հետաձգվել․ մարտ ամսի վերջին շաբաթվա և ապրիլ ամսվա ընթացքում նախատեսված ընտրություններից դեռևս չեն հրաժարվել՝
1. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Մալին (մարտի 29), որտեղ դեռ 2018 թվականից նախատեսված այս ընտրությունները արդեն հետաձգվել են երկու անգամ, իսկ ընդդիմության առաջնորդին առևանգել են քվեարկությունից մի քանի օր առաջ,
2. տեղական ընտրություններ անցկացնող Ավստրալիայի Քուինզլենդ նահանգը (մարտի 29), որտեղ հնարավոր է փոստային քվեարկություն և մոտ կես միլիոն ընտրող հենց այդ եղանակով է ընտրել,
3. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Հարավային Կորեան (ապրիլի 15), որտեղ քվեարկության կարգի ու անվտանգության հետ կապված նորամուծություններ են նախատեսել:

Տվյալների աղբյուրը և այլ մանրամասներ International IDEA կայքում
https://www.idea.int/…/global-overview-covid-19-impact-elec…