Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Իրականում սա բացառիկ պահ է, որ հարյուրամյակների մեջ մի քանի անգամ է եղել․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Գեղարդի և Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչի հետ դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնության համար: Բացառիկ դեպքերում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Լուսավորչի Աջը դուրս է բերվում իր պահպանության վայրից՝ օրհնության և առողջության աղոթքի համար: Իրականում սա բացառիկ պահ է, որ հարյուրամյակների մեջ մի քանի անգամ է եղել: Վստահ եմ, որ այս անգամ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը աջակից ու բարեխոս կլինի՝ Հայաստանը ախտից ազատելու ու բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադառնալու համար: Նաև վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի որոշումը սպասված է, տեղին ու ժամանակին: Աստված մեզ պահապան»: