Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Դագաղը փակ է լինելու, մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին․ խոսնակը՝ կորոնավիրուսից մահացածի հուղարկավորության մասին

Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։
 
«Ա1+»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ կերպ է  իրականացվում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը, և արդոք մահացածից հնարավո՞ր է վարակը փոխանցվի։

«Ունենք մեկ դեպք արդեն։ Դա համաճարակաբանական ցուցումներով է լինելու։ Դագաղը փակ է լինելու, այսինքն՝ մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին։ Հայաստանը այդ կերպ է գործում, քանի որ ամբողջ աշխարհում դեռ ապացուցված փաստեր չկան, թե մահացածի դիակից կարո՞ղ է վարակը տարածվել, թե ոչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ներկայումս, ըստ մամուլի խոսնակի, աշխարհում քննարկվում է այն հարցը, թե կորոնավիրուսից մահացածներից արդյոք վարակի վտանգ կա՞, թե՞ ոչ․ թե ինչպե՞ս մարմինը հանձնել հողին։ «Կան երկրներ, որտեղ այրում են։ Մենք այն տարբերակն ենք առաջարկում, որ դագաղը հերմետիկ փակ լինի, և որ մարդիկ մոտ չգնան»,- նշեց նա։
 
Նիկողոսյանի խոսքերով՝ ամեն ինչ արվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցերին համապատասխան։