Բացել լրահոսը Փակել լրահոսը
2016_glags_armenia_usa_415608074
A A
Քաղաքականություն

Ինչ նպատակով պետք է օգտագործվի 1.1 միլիոն դոլարը.ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է բաշխվելու ամերիկյան օգնությունը: Դեսպանատան Ֆեյսբուքյան էջում նշվում է.

《Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1.1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին》։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։