A
A
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունում է ՀՀ կառավարության արագ արձագանքը
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին ողջունել է ՀՀ կառավարությանը, որը արագ է արձագանքել մարտի 24-ին իր հնչեցրած մտահոգություններին՝ Արտակարգ դրության օրերին լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ։
Հայաստանի կառավարությունը երեք օր առաջ փոփոխություններ է արել համապատասխան որոշման մեջ՝ մեղմացնելով սահմանափակումները։
Ըստ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի՝ ՀՀ Կառավարությունից իրեն տեղեկացրել են, որ դեռեւս առկա սահմանափակումներով կարգավորվում է միայն բժշկական և համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը, իսկ մյուս հարցերում երաշխավորվում է լրատվամիջոցների ազատությունը։
Ամբողջական հայտարարությունը՝ անգլերեն էջում