Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական Հասարակություն

Կորոնավիրուսի դեպքերն՝ ըստ մարզերի/ պաշտոնական տվյալներ

ԱՆ Հիվանդությունների վերհսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ  Երեւանում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդացության 151 դեպք, Կոտայքում՝ 57, Արարատում՝ 56, Արմավիրում՝ 52, Շիրակում՝ 5 Արագածոտնում՝ 4, Լոռիում՝ 2 դեպք։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում կներկայացնեն նոր կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը՝ ըստ քաղաքների։

«Այս պահին նախարարությունը քարտեզագրում է անում։ Եվ եթե անհրաժեշտ լինի, ըստ քաղաքների կհայտարարենք»,- տեղեկացրեց նա՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցի, թե որքանով է հավաստի տեղեկատվությունը, թե Աբովյան քաղաքում եւս կա հիվանդացության դեպք։

«Կոտայքի մարզում առհասարակ, այո՛, կան։ Կոնկրետ Աբովյան քաղաքում չեմ կարող ասել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱՆ Հիվանդությունների վերհսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսային հիվանդությանն առնչվող տվյալները՝ ժամը 10-ի դրությամբ այսպիսին են՝

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 329

Բուժվածներ - 28

Փաստացի բուժվողներ - 300

Բացասական թեստեր - 162

 Մահվան ելքեր – 1