Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի նոր հոբբին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի, իտալական «Ռոմա»ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքով դիմել է իր երկրպագուներին եւ հետեւորդներին:

Նա ասել է, որ աշխարհի համար այս ծանր օրերին ինքն էլ է մնում տանը, անհատական մարզումներ անցկացնում, ավելի շատ ժամանակ անցկացնում ընտանիքի անդամների հետ եւ... ֆիլմեր դիտում:  Ֆիլմերն ու սերիալները դարձել են նրա նոր հոբբին։

 Նա խնդրել է իր հետեւորդներին՝ կիսվել ֆիլմերի եւ սերիալների մասին տեղեկատվությամբ։

Իր ուղերձի վերջում նա կոչ է արել մնալ տանը, մնալ անվտանգ եւ ամուր։

Հիշեցնենք Հենրիխ Մխիթարյանը վերջերս է որդի ունեցել եւ նա Իտալիայում է: