Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Քաղաքականություն

Մարդու իրավունքներին վերաբերող նոր առաջնություններ՝ ԵՄ-ի կողմից

Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից ներկայացվել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ուղղությամբ սահմանված առաջնայնությունները և նրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը՝ որդեգրելով «Համատեղ հաղորդակցությունը» և «ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2020-2024 թվականների գործողությունների ծրագիրը»: Բացի այդ, ԵՄ Խորհրդի հավանությանն է ներկայացվել «Համատեղ առաջարկ»՝ ըստ որի, նոր Գործողությունների ծրագրի շրջանակներում ընդգրկված հարցերի վերաբերյալ Խորհուրդը կարող է գործել ձայների որակյալ մեծամասնության սկզբունքով, արտացոլելով ԵՄ Գործողությունների ծրագրի ռազմավարական կարևորությունը։ Առաջարկը միտված է խթանելու մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացների արագացմանը և արդյունավետության բարձրացմանը։Ավելին այստեղ