Բացել լրահոսը Փակել լրահոսը
90964833_114637473510375_7481126232633901056_o
A A
Պաշտոնական

Բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի ԱՆ

Արցախ / Տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Ի գիտություն հանրապետության քաղաքացիների

Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

‼️Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:

➡️Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`

ժամանակավորապես սահմանել կարանտին,
խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,
դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,
սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,
սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,
սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,
սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,
շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ»: