Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barselona
A A
Սպորտ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն չեն աշխատավարձերի կրճատմանը

Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մերժել են ակումբի ղեկավարների առաջարկը և համաձայն չեն իրենց աշխատավարձերի 70 տոկոսանոց կրճատման հետ: Այդ մասին նշում է AS թերթը:

Ըստ աղբյուրի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները բաժանվել են երեք խմբի: Մի մասը համաձայնել են նման կրճատումներին, մի խումբը ձեռնպահ է մնացել և սպասում է ֆուտբոլիստների արհմիության որոշմանը, իսկ որոշ խաղացողներ ստեղծված իրավիճակի համար մեղադրել են ակումբի ղեկավարներին՝ նշելով, որ նրանք անհարկի բարձր աշխատավարձեր են սահմանել որոշ ֆուտբոլիստների համար:

Ինչպես նշում է աղբյուրը, ակումբի նախագահը, այնուամենայնիվ, պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը կորոնավիրուսի պատճառով՝ գտնելով, որ դա օրինական որոշում է արտակարգ դրության ժամանակ: