A
A
Լեգենդար «Մարականա» մարզադաշտը վերածվել է հիվանդանոցի
Աջակցիր «Ա1+»-ինՌիո դե Ժանեյրոի հանրահայտ «Մարականա» մարզադաշտը վերածվել է դաշտային հիվանդանոցի, որտեղ բուժվելու են կորոնավիրուսով հիվանդ մարդիկ: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Բրազիլիայյի ևս 11 ակումբներ դաշտային հիվանդանոցներ կբացվեն իրենց մարզադաշտերում: Այդ իսկ պատճառով, ֆուտբոլի ազգային առաջնությունը, որը պետք է մեկնարկեր ապրիլին, անժամկետ հետաձգվել է:
Հավելենք, որ «Մարականա» մարզադաշտը կառուցվել է 1950 թվականին, հատուկ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի անցկացման համար: Այն ժամանակ մարզադաշտը տեղավորել է մոտ 200 հազար հանդիսական: 2014թ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից առաջ «Մարականան» վերանորոգվել էր, որից հետո դրա տրիբունաները կարող են ընդունել 78.838 հանդիսական: