Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավելի քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով

Նախօրեին երկու երկրների քաղաքացիները ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով տեղափոխման հնարավորություն ստացան, - հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Մասնավորապես Կիեւից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիեւ 92-ը:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթը իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի Դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:

Հիշեցնենք որ, Ուկրաինան մարտի 16-ից փակել երկրի սահմանները՝ և արտերկրում մնացած քաղաքացիների փոխադրումները կատարվում են հատուկ չվերների միջոցով։