Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կորոնավիրուսն ուժասպառ է անում համաշխարհային տնտեսությունը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Մեծ Բրիտանիան միացավ եվրոպական այն մի քանի երկրներին, որտեղ ըստ հրամանի, փակ են ոչ էական նշանակություն ունեցող ապրանքներ վաճառող խանութներն ու ծառայությունները: Ինչպես վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, ‘’Որեւէ վարչապետ չէր ցանկանա ուժի մեջ մտցնել նման որոշում: Մենք հասկանում ենք, թե ինչ վնասներ կհասցնի սա տնտեսությանը, սակայն այլ ելք առայժմ չենք տեսնում’’:

Bull գարեջրատունն արդեն մի քանի հարյուր տարի է եղել սնվելու, ալկոհոլային խմիչքներ խմելու եւ ամուսնության խնջույքներ անցկացնելու վայր: Այն երբեք փակ չի եղել պատերազմների ու հեղափոխությունների ժամանակ անգամ: Նրան սակայն փակել կարողացավ կորոնավիրուսը:

Ինչպես բարի տնօրենն է ասում, առեւտուրը մի գիշերվա ընթացում կարծես ընկավ ժայռից վար: Ու հիմա, ասում է նա, մոտ 35 աշխատակիցներ զրկվում են աշխատանքից ու ապրուստի այս միջոցից:

The Bull Ditchling-ի տնօրենն էլ նշում է, որ մեկ օրում մարդկանց աշխատանքից ազատելուց հետո, երբ գա աշխատանքները վերսկսելու օրը, երկար ժամանակ էլ պահանջվելու է նոր աշխատողներ վարձելու համար:

Կառավարությունը խոստացել է մոտ 400 միլիարդ դոլարի վարկեր հատկացնել բիզնեսներին օգնելու համար: Աշխատավորները կստանան իրենց աշխատավարձի 80 տոկոսի չափով նպաստ, ինչը միջին հաշվով կազմում է ամսական 3000 դոլար: Որոշում, որը Եվրոպայի տարբեր երկրներում վերջին մի քանի օրերին ընդունված նմանատիպ որոշումներից մեկն է: Իրավիճակն ավելի ծանր է պայմանագրային աշխատանքներ իրականացրած անձանց համար:

Լոնդոնի Հիթրոուի օդանավակայանն այսօր դատարկ դաշտ է հիշեցնում: Տնտեսագետներն էլ կանխատեսում են տնտեսության 2.6 տոկոսի անկում այս տարվա ընթացքում: Տնտեսագիտական մի շարք հաստատություններ չեն բացառում եկող երեք տարիների ընթացքում նույնիվկ 20 տոկոսի անկման հնարավորությունը:

Ու երբ գա կորոնավիրուսի դեպ պատերազմում հաղթանակ նշելու օրը, կսկսվեն տնտեսությունը վերականգնելու ամենադժվար ժամանակները, այնպես, ինչպես պատահում է յուրաքանչյուր պատերազմից հետո: