Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աշխատանքը կորցրած ծնողներին 100 000 դրամ աջակցություն ենք տալու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղված որոշ հարցերից տպավորություն է ստացել, որ մնացյալ երկրները ապրում են բնականոն կյանքով և միայն Հայաստանում է կորոնավիրուսի վարակման դեպքեր գրանցվել ու արդյունքում տնտեսական գործունեությունը դադարեցվել է։

«Հիմա ազնիվ մեր ցեղը, կորչելո՞ւ է զուր տեղը։ Ամբողջ աշխարհում է այդ իրավիճակը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ վաղը Կառավարության նիստին 5 փաթեթ են ընդունելու, որոնցով քաջալերելու են, որ բիզնես գործունեություն ծավալողներն իրենց աշխատակիցների աշխատավարձերը տան։

«Մենք խրախուսելու ենք այն բիզնեսներին, որոնք աշխատատեղերը չեն կրճատում և մարդկանց աշխատավարձերը տալիս են։ Սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, ում ծնողները արտակարգ դրության հայտարարությունից հետո կորցրել են իրենց աշխատանքը։ Մենք այդպիսի երեխաներին 100 000 դրամ աջակցության փաթեթ ենք տալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ այն ընկերությունները, որոնք արտակարգ դրությունից հետո իրենց աշխատատեղերը չեն կրճատել, այդ աշխատողների աշխատավարձերի մի մասը Կառավարությունն է տալու։