Բացել լրահոսը Փակել լրահոսը
90263176_113149940325795_7284103988138475520_n
A A
Պաշտոնական

Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողը հայտնաբերվել է

Այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:

Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում կեղծ ու չստուգված լուրեր չտարածել և հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Արցախի Հանրապետության ոստիկանություն