Բացել լրահոսը Փակել լրահոսը
90727291_3016500495081492_1777068484228808704_n
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջակցելու նպատակով:

«Միջոցառման նպատակն է օժանդակել սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներիմոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։

Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում
https://bit.ly/2y9eEzN»։