Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ծածկանուն ու գաղտնաբառ կտա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ trade.gov.am կայքից օգտվելու ծածկանուն և գաղտնաբառ ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր: 

Պետական եկամուտների կոմիտեն իրավիճակի կարգավորման դեպքում հանդես կգա նոր հայտարարությամբ։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին