Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը վերահսկվում են (տեսանյութ)

Արտակարգ դրության ռեժիմի խստացման առաջին իսկ ժամերից Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը վերահսկվում են ոստիկանության կողմից: Ոչ միայն Սևան քաղաքի, այլ տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքների ելքերն ու մուտքերը փակ են: Թողնում են միայն սնուդ առաքող ավտոմեքենաներին: Ոստիկանության ծառայության ավտոմեքենաները վաղ առավոտից շրջում են Սևան քաղաքի բակերով, փողոցներով, ինչպես նաև տարածաշրջանի գյուղական համայնքներով և ծանուցում արտակարգ դրության ռեժիմի խստացման և անհրաժեշտ ինքնամեկուսացման պայմանների մասին, որնց մարդիկ խստորեն պետք է հետևեն: