Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-iNzSpM38pY
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը դադարեցրել է հացահատիկային կուլտուրաների արտահանումը․ դրա ազդեցությունը՝ Հայաստանի վրա

Մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։

Գործադիրի անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ ներկա են։ 35 պատգամավոր է հերթագրվել Կառավարությանը հարց տալու համար։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքրվեց, թե Հայաստանի պարենային անվտանգության վրա կանդրադառնա՞ Ռուսաստանի Կառավարության որոշումը՝ հացահատիկային կուլտուրաների արտահանումը դադարեցնելու մասին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ ասաց, որ նման խնդիր իրոք առաջացել է, հարցը բարձրաձայնել են ԵԱՏՄ հարթակում։

«Այսօր նիստ է եղել, պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն։ Ուղղակի Ռուսաստանը խնդիր է դնում, որ այդ դեպքում ԵԱՏՄ տարածքում, այսինքն՝ յուրաքանչյուրս մեր սահմանի համար արտահանման արգելք դնենք, որպեսզի չստացվի, որ ԵԱՏՄ երկրի միջոցով գնում է 3-րդ երկիր»,- նշեց Մհեր Գրիգորյանը։