Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

«Սասնա ծռերի» հրապարակային հարցումը Պարետին եւ Առողջապահության նախարարին

«Հրապարակային հարցում

ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տ․ Ավինյանին
ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանին

Հարգելի պարոնայք

Տարաբնույթ տագնապալի տեղեկություններ են շրջանառվում Արցախում վիրուսային հիվանդությունների համաճարակային ֆոնի առկայության վերաբերյալ։

Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունը, այդ տեղեկությունների ստուգումը և ստուգման արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը դառնում է ազգային անվտանգության հրամայական։

Վերը նշվածի հաշվառմամբ, խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին.
1) ս.թ. մարտի 23-ին՝ մեկ օրվա ընթացքում, Ստեփանակերտի հիվանդանոցում գրանցվե՞լ է արդյոք թոքաբորբով հիվանդ 60 անց տարիք ունեցող չորս քաղաքացու մահ,
2) եթե այո, ապա ի՞նչն է եղել նրանց հիվանդության պատճառը,
3) Արցախում կա՞ն արդյոք թոքաբորբով հիվանդացության բազմաթիվ դեպքեր։

Միևնույն ժամանակ՝ իրավապաշտպան և այլ շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք իրենց հերթին ստուգել վերը նշված տեղեկությունները և արդյունքների մասին իրազեկել հանրությանը։

Հարգանքով՝

"Սասնա Ծռեր" համահայկական կուսակցության քարտուղարություն»։