Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ ստեղծված իրավիճակում գործատուները պարտավոր չեն աշխատավարձ վճարել. Գևորգ Պետրոսյան

Բարգավաճ Հայաստան խմբակցության՝ այսօր հրավիրված նիստի ժամանակ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ ստեղծված իրավիճակում գործատուները պարտավոր չեն աշխատավարձ վճարել, և պետությունը, որ իրեն համարում է սոցիալական, ինքն է պարտավոր  հոգալ այդ խնդիրները:

«Օրենսդրության մեջ նշվում է, որ կառավարությունը պարտավոր է քաղաքացիների վնասները հատուցել, իսկ այսօր ամենակարևոր խնդիրը մարդկանց այս վիճակից դուրս բերելն է: Պետությունը պետք է իրեն դրսևորի, երբ որ պարտականություններ ունի քաղաքացիների նկատմամբ: Երբ ասում ենք՝ Հայաստանը սոցիալական պետություն է, պետք է պետությունը հոգ տանի  գոնե նվազագույն պահանջները հոգալու մասին»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ այսօր իրեն են զանգահարել Խոր Վիրապի հարակից գյուղերի բնակիչները՝ նշելով, որ  Varks.am վարկային կազմակերպության գումարները չեն կարողանում վճարեն:

«Իրենք իմ հորդորով ճանապարհ չեն փակում: Պետք է հասկանանք՝ Varks.am –ը ինչքանո՞վ է տեղավորվում մեր օրենսդրության մեջ, որ քերթում են մարդկանց և 80 տոկոսին գցել են սև ցուցակներ»

Աժ-ի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին՝ նշելով որ կրթական համակարգն այս օրերին ամբողջությամբ  պարալիզացվել է։

 «Ունենք շուրջ 400 000 աշակերտներ, ունենք 75 հազար ուսանողներ, 1300-ից ավելի դպրոցներ, բուհեր՝ 61-ից ավել և 12 մասնաճյուղեր: Համաշխարհային լավագույն փորձին պետք է նայենք՝ Քեմբրիջի համալսարանում տարիներ շարունակ ունեն հեռահար ուսուցում կազմակերպելու լավագույն փորձ: Այսօր տան պայմաններում տարբեր միջոցներով փորձում են, բայց դա հատվածական մոտեցում է, և խնդիրը ամբողջությամբ չի լուծում: Ժամանակն է կրթական ծրագիրը թվայնացնելու՝ ամբողջ ուսումնական ծրագիրը վերանայելով»:

Գագիկ Ծառուկյանն արձագանքեց, որ ներկայացված ծրագիրը կարևոր է, բայց առաջնային չէ: ԱԺ-ին և Կառավարությանը ներկայացվող արձանագրության մեջ պետք է դա նշվի վերջում, իսկ առաջնայինը պետք է ներկայացնել քաղաքացիների առողջությանը, սննդին և աշխատանքին վերաբերող խնդիրները: