Բացել լրահոսը Փակել լրահոսը
B2B-announcement
A A
Պաշտոնական

Դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը

Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով պարետի  խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երևան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի և սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց: 

Ինչպես և նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու: 

Գործում է 8222 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետևյալ խնդիրները.

- SIM քարտի փոխարինում,

- wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում, 

- հեռախոսահամարի վերականգնում  (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային հեռախոսահամար),

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝
beeline.am/hy/payment/


կամ BeeMoney հավելվածով` 

beeline.am/hy/beeline-applications/2/


Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով` 

beeline.am/hy/beeline-applications/1/

 

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին:

Beeline