Բանկերի համակարգում ոչ թե պետք է սառեցում լինի, այլ ներում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր նիստ էր հրավիրել , որի ընթացքում քննարկվեցինստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
Նիստի սկզբում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա քննարկումները և առաջարկները արձանագրություն են կազմելու, և Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացնելու է դրանք Ազգային ժողովի նախագահին և Կառավարությանը:
«Այսօր հանրապետությունում 200 000 ընտանիք օրավարձով է աշխատում, սակայն հիմա չեն կարողանում աշխատել:Մենք առաջարկում ենք, որ մարդկանց գոնե աշխատավարձ տրամադրվի, որ կարողանան գոյատևել: Մենք ասում ենք, որ բանկերի համակարգում ոչ թե պետք է լինի սառեցում, այլ ներում՝ 3 ամիս:
1մլն 656.000 վարկառու այսօր ունենք, այդ մարդիկ չեն աշխատում, չգիտեն ոնց անեն, բայց վարկը գալիս է: Մարդկանց ասում են՝ երկու ամիս չես տալիս, հետո տոկոսները գալիս են: Եղբայր ջան, այսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից: Կամ ասում են՝ անհատական հանդիպումներ, ծիծաղելի է: Այսօր մենք ասում ենք՝ պատրաստ ենք ներկայացնել մեր տեսակետը: Խնդրի լուծումը, չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ լինի արդյունավետ առաջարկներ: Պետք է այս վիճակից դուրս գանք՝ լսելով ում առաջարկն է լավը»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ժողովրդի համար կարևորագույն քայլեր ձեռնարկի:
«Ոչ պետական հատվածում ունենք 436 հազար աշխատող, որից 200 հազարը օրավարձով է աշխատում, և առանց աշխատանք չի կարող ապրել: Մարդը պետք է հասկանա, որ երկրորդ, երրորդ օրը իրենց աշխատավարձը կստանան, նվազագույնը 68-70 000 դրամ: Պետական բյուջեով նախատեսված են կապիտալ ծախսեր։ Թող պետական գնումների կոշտ համակարգը թուլացնեն, որ շատ մարդիկ տենդերները հաղթեն և հասցեներ ցույց տան՝ որտեղ պետք է աշխատեն»:
Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ բանկերը հնարավոր է չֆինանսավորեն շատ ձեռնարկությունների, քանի որ հիմնականում ֆինանսավորում են ոչ ռիսկային բիզնեսները, դրա համար պետք է ստեղծվի համահարթ մոտեցում։
«67 հազար փոքր, միջին ձեռնարկություն կա, և եթե մինիմում 5 մարդ կա, նշանակում է՝ 300 հազարից ավելի մարդ աշխատում են այդ ոլորտում: Ո՞նց է վարչարարությունը, ես պետք է գնամ բանկ, բանկում կան լավ անալիտիկներ, այն ոլորտները, որը ռիսկային է, չի տալու։ Տալու է ոչ ռիսկային ոլորտների համար: Դրա համար բոլորի ՓԲՁ-երի համար պետք է համահարթեցում լինի։ Մենք պետք է կարողանանք հարկայիններում համաներում անենք, որպեսզի մի կողմից տանք փողեր, մյուս կողմից ՓՄՁ-ն աշխատի, և բյուջեն փող գնա: Մեր նպատակն աշխատատեղերը փրկելն է»: