Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Արդարադատության նախարարից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է ահազանգը, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հրահանգ կա բոլորին դուրս են գրելու։

Ի պատասխան նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ տեղեկությունն ամբողջովին չի համապատասխանում իրականությանը, որովհետև բոլորին այնտեղից չեն հանում։ «ՔԿՀ-ներում արված թեստերը դրական չեն եղել, բոլորը բացասական են եղել։ Որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հաստատվել»,- ընդգծեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։