Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan
A A
Սպորտ

Կանեմ ամեն ինչ՝ 2021թ oլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան

2016թ Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 2020թ օլիմպիական խաղերի հետաձգման կապակցությամբ գրառում է կատարել Ինստագրամի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր՝ ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ 

Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք», - իր Ինստագրամում նշել է Հայաստանի թվով 14-րդ օլիմպիական չեմպիոնը։