Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստի խորհուրդները իտալացիներին՝ վտանգից խուսափելու համար

Միլանի «Ինտերի» պաշտպան Էշլի Յանգն թվիթերյան իր էջում կիսվել է կորոնավիրուսի պայմաններում Իտալիայում ապրելու իր փորձով: 34-ամյա ֆուտբոլիստը մասնավորապես խորհուրդ է տվել, թե ինչպես է պետք օգտվել սուպերմարկետներից:

«Օգտագործեք դիմակ կամ շարֆ` ձեր քիթը և բերանը փակ պահելու համար: Դրամարկղի մոտ միշտ պահպանեք հեռավորություն: Զամբյուղը ձեր ետևում պահեք, որպեսզի մարդիկ չկարողանան մոտենալ ձեզ: Ձեր գնումները մի դրեք մյուների գնումների վրա: Սպասեք, մինչև դիմացի մարդը վճարումն ավարտի, նոր մոտեցեք դրամարկղին:

Կարող է կոպիտ հնչել, բայց դուք յուրաքանչյուրին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վիրուսակիր մարդկանց: Ամենակարևորը` պարզապես ապահովեք ձեզ: Սա չափից դուրս զգուշավորություն չէ, այլ՝ անվտանգություն: Հիշեք, որ մյուսներն էլ կարող են նույն կերպ վերաբերվել ձեզ: Դա սարսափելի չէ, դա պարզապես հեռավորությունը պահպանելու և կյանքեր փրկելու միջոց է», - գրել է Էշլի Յանգը:

Նշենք, որ Միլանը գտնվում է Իտալիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնում՝ Լոմբարդիայում: Մարտի 12-ից քաղաքում արտակարգ դրություն է մտցված: Այն ուժի մեջ է մինչև ապրիլի 15-ը: