Բացել լրահոսը Փակել լրահոսը
59759422_2422439817987414_5929260609064402944_n
A A
Պաշտոնական

Փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Այսինքն, փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ: Հետևաբար փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ:

Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ պահպանել կորոնավիրուսի հետ կապված առողջապահական կանոնների պահանջները»: